«Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի պատրաստում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպված ամփոփիչ սեմինարների շարք

ՄԱԿ ՇՄԾ-ԳԷՀ «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի պատրաստում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպված ամփոփիչ սեմինարների շարքն անցկացվեց Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում հունվարի 20-ից 23-ը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Միքայել Խաչատրյանը: Ծրագրի նպատակը և խնդիրները ներկայացրեց Արտակ Փիլոյանը:

Քննարկմանը մասնակցեցին և ներկայացված թեմաների շուրջ իրենց կարծիքն արտահայտեցին հանրային և մասնավոր կազմակերպությունների, այդ թվում` Շրջակա միջավայրի նախարարության, «Իջևանի անտառտնտեսություն» մ/ճ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարբեր ներկայացուցիչներ:

Շնորհակալությո՛ւն բոլոր մասնակիցներին բավական բովանդակալից և ուշագրավ հանդիպման համար: