Պատրաստվածության դրամաշնորհային ծրագիր

Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ գործունեության միջոցառումների ծրագրին՝

Նպատակ 6․ Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։

Ծրագրի անվանումը՝

Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ գործընկերության և ծրագրերի շրջանակների ընդլայնում և համաձայնեցում երկրի ցածր ածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների հետ։

Ծրագրի տևողությունը՝

18 ամիս։

Ծրագրի արժեքը՝

197 031 ԱՄՆ դոլար։

Ֆինանսավորման աղբյուրը՝

Կանաչ կլիմայի հիմնադրամ (ԿԿՀ)։

Դրամաշնորհը ԿԿՀ-ի անունից կառավարող կազմակերպությունը՝

ՄԱԿ-ի ծրագրերի սպասարկման գրասենյակ (UNOPS)։

Իրականացնող կազմակերպությունը՝

ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։

Ծրագրի նպատակը՝

Ամրապնդել Հայաստանի կարողությունները ԿԿՀ-ի հետ փոխգործակցության և ֆինանսավորման արդյունավետ հասանելիության նպատակով՝ կլիմայի փոփոխության համատեքստում ազգային առաջնահերթություններին արձագանքելու և ռազմավարական ու համակարգված զարգացման համար, այդ թվում «ՀՀ և ԿԿՀ Ազգային համագործակցության նոր ծրագրի» մշակման միջոցով։

Ծրագրի նկարագրությունը՝

Բաղադրիչ 1. (Արդյունք 2․1) ԿԿՀ-ից ֆինանսավորվող երկրները մշակել են իրենց երկրների ծրագրերը՝ ԿԿՀ-ի ներդրումները և պատրաստվածության աջակցության ռեսուրսների ծրագրավորումը ուղղորդելու համար

Նախատեսված է՝

  • Ազգային մակարդակում իրականացնել առաջնահերթ ոլորտների, առկա խոչընդոտների և բացերի, ինչպես նաև կարողությունների զարգացման, պատրաստվածության կարիքների գնահատում:
  • Երկրի ծրագրում հետագայում ընդգրկման նպատակով, սահմանել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների առանցքային ոլորտներում առաջնահերթությունները և նախնական ծրագրային գաղափարները, որոնք կհամապատասխանեն ԿԿՀ-ի ներդրումային չափանիշներին և կմեծացնեն ԿԿՀ-ի ներդրումների ներգրավման հավանականությունը:
  • Մշակել ԿԿՀ-ի հետ փոխգործակցության ռազմավարական շրջանակը (Երկրի ծրագիր), որը պետք է հաստատվի Ազգային լիազոր մարմնի (ԱԼՄ) և ԿԿՀ-ի Կլիմայական ներդրումների հանձնաժողովի (ԿՆՀ) կողմից։

Բաղադրիչ 2. (Արդյունք 2․4) Մշակվել և օգտագործվում են մասնավոր հատվածի՝  արտանետումների նվազեցմանը և դիմակայունությանն ուղղված ներդրումների փոխակերպման և ներգրավման ռազմավարությունները

Նախատեսված է՝

  • Հայաստանում կանաչ ֆինանսավորման պրակտիկայի զարգացման նպատակով մշակել 2023-2027 թվականների Կանաչ ֆինանսավորման իրականացման ռազմավարություն և գործողությունների ծրագիր։

Բաղադրիչ 3. (Արդյունք 4․1) Մշակված և ներկայացված որակյալ ծրագրային հայեցակարգերի քանակի ավելացում

Նախատեսված է՝

  • Մշակել Հաստատման պարզեցված գործընթացի (ՀՊԳ, SAP) ծրագրային բարձրորակ հայեցակարգ, որը պետք է համապատասխանի ԿԿՀ-ի ներդրումային չափանիշներին և ԱԼՄ-ի առարկությունների բացակայության վերաբերյալ նամակի հետ միասին ներկայացվի ԿԿՀ։