«Շիրակի մարզում կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացում՝ Արթիկ համայնքում իրականացված պիլոտային ծրագրի լավագույն փորձի կիրառմամբ» ծրագրային հայեցակարգ

Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ գործունեության միջոցառումների ծրագրին՝

Նպատակ 6․ Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։

 Ծրագրի անվանումը՝

Շիրակի մարզում կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացում՝ Արթիկ համայնքում իրականացված պիլոտային ծրագրի լավագույն փորձի կիրառմամբ։

Ծրագրի տևողությունը՝

4 տարի։

Ծրագրի արժեքը՝

4 472 630 ԱՄՆ դոլար։

Ֆինանսավորման աղբյուրը՝

 Հարմարվողականության հիմնադրամ։

 Իրականացնող կազմակերպությունը՝

ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։

Ծրագրի նպատակը՝

Ամրապնդել համայնքների կողմից բնական ռեսուրսների ռացիոնալ կառավարման և կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու կարողությունները՝ համայնքների կենսունակության բարձրացման և բարեկեցության ու ապրուստի բարելավման, ինչպես նաև առողջ շրջակա միջավայրի ապահովման նպատակով։