ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն իրականացնում է «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչը։
Բաղադրիչի շրջանակներում ներկայում առկա է էներգետիկ աուդիտի փորձագետի թափուր հաստիք։ Փորձագետի առաջադրանքն է իրականացնել Հայաստանում շենքերի ոլորտում էներգասպառման, էներգաարդյունավետության մոնիթորինգ, վերլուծություն և էներգետիկ անձնագրերի կազմում։
Հաստիքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կցված հայտարարության փորձի և որակավորման պահանջները հավաստող փաստաթղթերի լուսապատճեները և ինքնակենսագրականը ուղարկել info@cep.am և ajamoghlyan.armen@epiu.am էլեկտրոնային հասցեներին՝ թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ մայիսի 9-ը՝ մինչ 12։00-ն։