Մեր սկզբունքները

Վարվելակարգի նորմեր և բարոյական չափանիշներ

 

Որպեսզի կազմակերպությունը շարունակի իր հաջողված գործունեությունն ու իրականացնի իր կանոնադրական գործառույթները, «ԲԾԻԳ» ՊՀ-ի անձնակազմի յուրաքանչյուր անդամ իր գործունեության ընթացքում պետք է հետևի բարոյական վարվելակարգի ներքոնշյալ չափանիշներին:

Ազնվություն — Աշխատակիցները պետք է գործեն ազնիվ և աշխատեն ջանասիրաբար։ Կազմակերպության ռեսուրները երբեք չպետք է օգտագործվեն անձնական շահի համար։ Ծախսերի և ժամանակացույցի վերաբերյալ հաշվետվությունները պետք է արտացոլեն իրական տվյալներ և ոչ մի դեպքում չպետք է պարունակեն կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվություն։

Անաչառություն — Բոլոր աշխատակիցները պետք է ցուցաբերեն պարզ և անկողմնակալ վարքագիծ մասնագիտական ու գործարար հարաբերություններում:

Մասնագիտական վարքագիծ — Բոլոր աշխատակիցները պետք է հետևեն համապատասխան օրենքներին և խուսափեն ցանկացած վարմունքից, որը կարող է վարկաբեկել մասնագիտությունը:

Գաղտնիություն — Դիրքի շնորհիվ ձեռք բերված գաղտնի ոչ մի տեղեկատվություն չպետք է օգտագործվի աշխատակիցների կամ պաշտոնյաների կողմից:

Նվերներ կամ նպաստներ — Աշխատակիցները չեն կարող ընդունել նվերներ կամ նպաստներ իրենց մատակարարներից, դիմորդներից, փոխառուներից, հաճախորդներից և մրցակիցներից:

Զրոյական հանդուրժողականություն խարդախության և կոռուպցիայի հանդեպ — «ԲԾԻԳ» ՊՀ-ն հավատարիմ է զրոյական հանդուրժողականություն խարդախության և կոռուպցիայի հանդեպ սկզբունքին և պահանջում է, որ անձնակազմը այդ առումով ցուցաբերի ազնիվ, անաչառ և անկոմնակալ վերաբերմունք։

Խարդախություն. Անձնակազմի բոլոր անդամներն ոչ մի դեպքում չեն կարող անել հետևյալ գործողությունները` փաստաթղթերի կեղծում, հափշտակություն, դրամական միջոցների դիվերսիֆիկացիա, կաշառակերություն կամ խարդախություն:

Կոռուպցիա. Սահմանվում է որպես երրորդ անձի գործողությունների վրա ազդեցություն գործելու նպատակով, անմիջական կամ անուղղակի կերպով, փոխհատուցում պահանջելու կամ ընդունելու գործողություն։ «Երրորդ անձ» տերմինը սահմանվում է որպես պետական պաշտոնյա, ով ներգրավված է պայմանագրերի կնքման, գնման կամ ընտրության գործընթացում: «ԲԾԻԳ» ՊՀ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ովքեր թույլտվություն ունեն քննել կամ գնումների վերաբերյալ որոշումներ կայացնել, չպետք է ընդունեն կամ առաջարկեն որեւէ փոխհատուցում:

*«Պետական պաշտոնյա» տերմինը ներառում է թե՜ «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներին, թե՜ այլ կազմակերպությունների աշխատակիցներին, ովքեր թույլտվություն ունեն քննել կամ գնումների վերաբերյալ որոշումներ կայացնել:

Գաղտնի համաձայնություն. Այս տերմինը սահմանվում է որպես երկու կամ ավելի կողմերի միջև անօրինական համաձայնություն երրորդ կողմի գործողությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով։ Գաղտնի համաձայնության գործելակերպը հավասարապես ներառում է մրցույթային ընթացակարգերին միջամտելու փորձեր, ինչպես նաև արհեստականորեն սահմանել կամ բացահայտել վճարները և/կամ արժեքները։ «ԲԾԻԳ» ՊՀ-ի գործունեության շրջանակում արգելվում է կիրառել որևէ գաղտնի գործողություն:

*«Կողմ» տերմինը վերաբերվում է գնումների կամ ընտրության ընթացակարգում ներգրավված անձանց, այդ թվում` պետական պաշտոնյաներին, որոնք գործել են իրենց կամ այլ անձի անունից:

Էթիկայի կանոններ

«ԲԾԻԳ» ՊՀ-ի բոլոր աշխատակիցները պետք է հավատարիմ մնան բարձրագույն էթիկական չափանիշներին և միշտ հետևեն օրենքի պահանջներին։ Էթիկական երկընտրանքի առջև կանգնած կամ այլ աշխատակիցների ոչ պատշաճ գործողությունների մասին տեղեկատվություն ունեցող ցանկացած աշխատակից պետք է անմիջապես տեղեկացնի իր վերադասին։ Հավանական չարաշահումների մասին բոլոր տեղեկությունները պետք է գաղտնի պահվեն հնարավորության սահմաններում: «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակցի կողմից էթիկայի կանոններին չհետևելը կարող է հանգեցնել կարգապահական գործողության, այդ թվում` աշխատանքի դադարեցման և նույնիսկ քրեական մեղադրանք ներկայացնելու հնարավորության:

 

Քաղաքականությունը խարդախության դեմ պայքարում

 

Սույն քաղաքականությունը վերաբերվում է՝

  1. «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող բոլոր գործողություններին և գործառնություններին՝ ներառյալ «ԲԾԻԳ» ՊՀ-ի և իր գործընկերների կողմից իրականացվող ծրագրերը,

  2. «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակազմի բոլոր անդամներին և անձնակազմին ներառյալ` ա) խորհրդատուները, բ) ժամանակավոր աշխատողները և անձնակազմը, գ) ծառայություններ մատուցողները,
  1. «ԲԾԻԳ» ՊՀ-ի և համագործակցող գործընկերների, մատակարարների կամ այլ անձանց միջև կնքված պայմանագրերը պետք է բացառեն խարդախությունը, կոռուպցիան, երկիմաստությունը և խտրական գործելակերպը:

 

Գենդերային քաղաքականություն  

 

«ԲԾԻԳ» ՊՀ-ի գենդերային քաղաքականությունը ձգտում է բարելավել աշխատանքային միջավայրը ինչպես ՊՀ-ի ներսում կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների միջև, այլ նաև մեր և գործընկեր կազմակերպությունների, այն համայնքների միջև, որտեղ մենք աշխատում ենք:

«ԲԾԻԳ» ՊՀ-ի քաղաքականությունն ու ռազմավարությունը կառուցված են հավասարության և արդարության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքները պարտավորեցնում են վարվել յուրաքանչյուր մարդու (կանանց, աղջիկների, տղամարդկանց, տղաների, սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց) հետ հավասարության հիմքի վրա՝ հնարավորություն տալով վերջիններիս իրացնելու իրենց ամբողջական ներուժն ու իրավունքները:

Գենդերային հավասարություն

Բոլոր առաջարկված նախագծերը/ ծրագրերը՝ ա) ապահովում են կանանց և տղամարդկանց հավասար ներկայություն և օժանդակություն, բ) բոլոր ծրագրերում և նախագծերում խրախուսվում է գենդերային հավասարության և անաչառության սկզբունքների գերակայությունը, կանանց/ տղամարդկանց և տղաների/ աղջիկների համար հավասար շահույթի ապահովումը:

Գենդերային անաչառություն

Բոլոր առաջարկված նախագծերը/ ծրագրերը պետք է՝ ա) նպաստեն անաչառության և հավասարության առկայությանը կանանց և տղամարդկանց միջև՝ երաշխավորելու համար, որ միջամտությունները չեն օժանդակում գենդերային դերակատարության անարդար բաշխման տարածմանը, բ) խթանեն գենդերային գործառնությանը կառավարչական ոլորտում: 

Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք պետք է՝ ա) նախագծերում/ծրագրերում ունենան ամբողջական և հավասար մասնակցություն, բ) նախագծերից/ծրագրերից ստանան համեմատելի սոցիալական և տնտեսական օգուտներ, գ) չտուժեն նախագծերի/ծրագրերի անհամաչափ բացասական հետևանքներից:

 

Բնապահպանական և սոցիալական քաղաքականություն

 

«ԲԾԻԳ» ՊՀ-ի բնապահպանական և սոցիալական քաղաքականությունը ձևավորվել է անբարենպաստ բնապահպանական և սոցիալական ազդեցություններից  խուսափելու, դրանք մեղմելու կամ նվազեցնելու  համար: Բնապահպանական և սոցիալական քաղաքականությունը կոչված է երաշխավորելու, որ «ԲԾԻԳ» ՊՀ-ը չի իրականացնում շրջակա միջավայրին, հանրային առողջությանը կամ խոցելի համայնքներին վնասող նախագծեր/ծրագրեր:

 Բնապահպանական և սոցիալական սկզբունքներ

Բոլոր առաջարկված նախագծերը/ ծրագրերը պետք է մշակվեն և իրականացվեն հետևելով թվարկված բնապահպանական և սոցիալական սկզբունքներին, չնայած ընդունված է, որ նախագծի/ծրագրի բնույթից կամ մասշտաբից կախված բոլոր սկզբունքները կարող են չհամապատասխանել բոլոր նախածերին/ծրագրերին:

Համապատասխանությունն օրենքին

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բոլոր կիրառելի ներքին և միջազգային փաստաթղթերին:

Հասանելիություն և անաչառություն

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է՝ ա) ապահովեն արդար և հավասար օգուտների հասանելիություն, բ) իրականացվեն համապարփակ ձևով և չխոչընդոտեն բժշկական հիմնական ծառայություններին, մաքուր ջրին և առողջապահությանը, էներգիային, կրթությանը, բնակարանային ապահովմանը, անվտանգությանը, պատշաճ աշխատանքային պայմաններին և հողի նկատմամբ իրավունքներին, գ) չսրեն առկա անհասավարությունները, հատկապես մեկուսացված կամ խոցելի խմբերի նկատմամբ:

Մարգինալ կամ խոցելի խմբեր

Առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է խուսափեն ցանկացած անհամաչափ բացասական ազդեցությունից մարգինալ կամ խոցելի խմբերի՝ ներառյալ երեխաների, կանանց կամ աղջիկների, ծերերի, տեղաբնիկների, ցեղային խմբերի, տեղահանվածների, փախստականների, սահմանափակ կարողություններով և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց նկատմամբ: Ցանկացած առաջարկված նախագիծ/ծրագիր ներկայացնելու համար իրականացնող հաստատությունը պետք է նշի և հաշվի առնի մարգինալ կամ խոցելի խմբերի վրա հնարավոր ազդեցությունները:

Աշխատանքային հիմնական իրավունքներ

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է համապատասխանեն աշխատանքային հիմնական չափանիշներին ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված տեղական և միջազգային փաստաթղթերում:

Տեղաբնիկներ

«ԲԾԻԳ» ՊՀ-ը չպետք է սատարի այն նախագծերը/ծրագրերը, որոնք անհամատեղելի են “Տեղաբնիկների իրավունքների մասին” ՄԱԿ-ի հռչակագրում առաջադրված իրավունքների ու պարտականությունների և տեղաբնիկներին վերաբերող միջազգային կիառելի այլ գործիքների հետ:

Հարկադիր վերաբնակեցում

Բոլոր առաջարկված նախագծերը/ ծրագրերը պետք է մշակվեն և իրականացվեն՝ հնարավորինս խուսափելով հարկադիր վերաբնակեցումից կամ նվազեցնելով դրա անհրաժեշտությունը: Եթե հարկադիր վերաբնակեցումն անխուսափելի է, ապա պետք է պահպանել պատշաճ ընթացակարգ, որպեսզի տեղահանված անձինք տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին, նրանց հետ անցկացվեն խորհրդակցություններ և առաջարկվեն վերաբնակեցման տեխնիկապես, տնտեսապես եւ սոցիալապես ընդունելի այլընտրանքներ կամ արդար և համարժեք փոխհատուցում:

Բնական միջավայրի պահպանություն

«ԲԾԻԳ» ՊՀ-ը չպետք է սատարի նախագծեր/ծրագրեր, որոնք կներառեն բնական միջավայրի բեկումնային չհիմնավորված փոխակերպման կամ դեգրադացիայի հնարավորություն, ներառյալ այն բնական միջավայրերը, որոնք ա) օրենքով պաշտպանված են, բ) պաշտոնապես առաջադրված են հավակնելու նման պաշտպանության, գ) ղեկավար մարմինների կողմից ճանաչված են իրենց բարձր պահպանական արժեքների համար, դ) ավանդական կամ տեղաբնիկ տեղական համայնքների կողմից ճանաչված են որպես պահպանվող տարածքներ:

Կենսաբանական բազմազանության պահպանում 

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է մշակվեն կամ իրականացվեն՝ խուսափելով կենսաբանական բազմազանության ցանկացած զգալի կամ անհիմն նվազումից և կորստից:

Կլիմայական փոփոխություններ

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է չհանգեցնեն ջերմոցային գազերի կամ կլիմայի փոփոխության այլ ազդակների զգալի կամ անհիմն ավելացման:

Աղտոտման կանխում և ռեսուրսների արդյունավետ օգտագործում

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է մշակվեն և իրականացվեն միջազգային ընդունելի չափանիշներին համապատասխան՝ էներգիայի արդյունավետության մեծացման և նյութական ռեսուրսների օգտագործման, աղտոտիչների արտանետման նվազեցման միջոցով:

Հանրային առողջություն

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է մշակվեն և իրականցվեն՝ խուսափելով հանրային առողջության վրա հնարավոր զգալի բացասական ազդեցություններից:

Ֆիզիկական և մշակութային ժառանգություն

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է մշակվեն և իրականցվեն` խուսափելով ցանկացած մշակութային ռեսուրսների, մշակութային վայրերի և համայնքի կողմից, ազգային կամ միջազգային մակարդակով եզակի բնական արժեք ճանաչված վայրերի փոփոխումից, վնասումից կամ տեղահանումից: Նախագծերը/ծրագրերը նաև չպետք է խոչընդոտեն այդպիսի ֆիզիկական և մշակութային ռեսուրսների հասանելիությանը և օգտագործմանը։

Հողի պահպանում 

Բոլոր առաջարկված նախագծերը/ծրագրերը պետք է մշակվեն և իրականցվեն` խթանելով հողի պահպանումը և խուսափելով արդյունավետ հողերի կամ արժեքավոր էկոհամակարգային ծառայություններ մատուցող հողերի դեգրադացիայից և փոփոխությունից: