ՄԱԿ-ի ԵՏՀ “Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին” կոնվենցիան շրջակա միջավայրի պաշտպանության գլխավոր միջոցներից է: Այն տարիներ շարունակ կապակցել է տարբեր քաղաքական համակարգեր, իսկ քաղաքական փոփոխության տարիներին հանդիսացել է կայունության գործոն: Կոնվենցիան զգալիորեն նպաստել է միջազգային բնապահպանական օրենսդրության զարգացմանը և ստեղծել է կարևոր համակարգ` մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա օդի անդրսահմանային աղտոտվածության ազդեցությունը վերահսկելու և նվազեցնելու համար:
Կոնվենցիան սկզբնավորվել է 1960թ.-ին` այն ժամանակ, երբ գիտնականների կողմից նշվեց փոխկապակցվածությունը ցամաքային Եվրոպայում սուլֆիդային արտանետումների և Սկանդինավյան կղզիների տարածքում թթվայնացման միջև: 1972թ. Ստոկհոլմում կայացած ՄԱԿ-ի համաժողովը սկիզբ դրեց թթվայնացման դեմ պայքարի ասպարեզում միջազգային ակտիվ համագործակցությանը: 1972-1977թթ. կատարված ուսումնասիրություններ ամրապնդեցին այն ենթադրությունը, որ օդի աղտոտիչները կարող են անցնել մի քանի հազար կիլոմետր տարածք նախքան կուտակվելը և վնաս հասցնելը:
Դրանով իսկ հաստատվեց այն, որ թթվայնացման և այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համագործակցել միջազգային մակարդակով: 1979թ.-ին Ժնևում նախարարական մակարդակով տեղի ունեցավ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված բարձրաստիճան հանդիպում: Հանդիպման արդյունք դարձավ “Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին” կոնվենցիայի ստորագրումը 34 երկրների կառավարությունների և եվրոպական համայնքի կողմից: Կոնվենցիան իրավական ուժ ունեցող առաջին միջազգային փաստաթուղթն է, որն անդրադարձավ օդի աղտոտման խնդիրներին տարածաշրջանային մակարդակով: Օդի աղտոտման նվազեցմանն ուղղված միջազգային համագործակցության ընդհանուր սկզբունքները ներառելուց բացի, կոնվենցիան սահմանում է ինստիտուցիոնալ շրջանակ:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1983թ.-ին:
Առկա են 8 առանձին արձանագրություններ:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1997թ. փետրվարի 21-ին: