«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը սույն թվականի հուլիսի 14-ին ժամը 12:00-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական շենքում (1-ին փողոց, շենք 40) կազմակերպում է Աղավնավանք և Հաղարծին վարչական միավորներում ոռոգման ջրագծերի կառուցման էսքիզային նախագծերի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկում/լսումներ:
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք և Հաղարծին բնակավայրերում նախատեսվող ջրագծի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման լրամշակված հայտի հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորև հղմամբ․
https://drive.google.com/file/d/1_KmcA_FdgWEEKfJ5WvNngfHsS04i-GrX/view