«Հայաստանում կանաչ վերականգնման խթանում. անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրային հայեցակարգ

Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝

Նպատակ 6․ Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։

Ծրագրի անվանումը՝

Հայաստանում կանաչ վերականգնման խթանում. անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար։

Ծրագրի նպատակը՝

Նպաստել անտառային ոլորտում ազգային ենթակառուցվածքների խթանմանը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության ապահովման միջոցով։

Իրականացնող կազմակերպությունը՝

ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։

Իրականացնող գործընկերները՝

«Հայանտառ» ՊՈԱԿ, «Էյ Թի Փի» (“Armenia Tree Project”) բարեգործական հիմնադրամ, «Մայ Ֆորեսթ Արմենիա» ՀԿ։

Կանաչ կլիմայի հիմնադրամից ակնկալվող ֆինանսավորումը՝

9,535,253 ԱՄՆ դոլար։

Ծրագրի իրականացման ժամկետը՝

5 տարի։