«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի անվանումը՝

«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով»։

Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝

Նպատակ 6․ Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացում։

Ծրագրի տևողությունը՝

8 տարի։

Ծրագրի արժեքը՝

4,571,352 ԱՄՆ դոլար։

Իրականացնող կազմակերպությունը՝

ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։

Ծրագրի նպատակը՝

Նպաստել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողական անտառային տնտեսության մեջ ներդրումների և համայնքներում վառելանյութի օգտագործման էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ։

Ծրագրի նկարագրությունը՝

Բաղադրիչ 1Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմում և հարմարվողականություն անտառային տնտեսության մեջ ներդրումների և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով

Բաղադրիչի շրջանակներում նախատեսված է՝

  • Տնկիների աճեցման նպատակով Սյունիքի, Կոտայքի և Լոռու մարզերից յուրաքանչյուրում 500մք մակերեսով երկուական ջերմատների հիմնում,
  • Փակ համակարգով տնկիների աճեցման նպատակով կոնտեյներների և շրջանակների/սեղանների ձեռքբերում,
  • Սերմերի պահպանման համար սառնարանների ձեռքբերում,
  • Շահագրգիռ կողմերի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անձնակազմի համար դասընթացների կազմակերպում,
  • Ընտրված պետական անտառային և համայնքային տարածքներում նախատնկման, հողի նախապատրաստական աշխատանքների իրականացում,
  • Որակավորված մասնագետների կողմից ընտրված տարածքներում անտառտնկման աշխատանքների կատարում,
  • Անտառտնկման և մշակության աշխատանքների համար հորատող և այլ անհրաժեշտ գործիքների ձեռքբերում,
  • Ընտրված պետական անտառային և համայնքային տարածքներում անտառտնկման աշխատանքներին զուգահեռ ցանկապատի կառուցման աշխատանքների իրականացում։

Բաղադրիչ 2. Աջակցություն անտառների կայունության ապահովմանը անտառների դեգրադացմանը նպաստող գործոնների կրճատմամբ

 Բաղադրիչի շրջանակներում նախատեսված է՝

 Շահառու համայնքների բնակիչներին փայտի այրման համար նախատեսված 1670 հատ էներգաարդյունավետ վառարանների տրամադրում։

Բաղադրիչ 3 Ամրապնդել անտառային ռեսուրսների և կլիմայի փոփոխության հետևանքների կառավարումը համայնքների, ինչպես նաև տեղական և կենտրոնական կառավարման մարմինների մակարդակներում

 Բաղադրիչի շրջանակներում նախատեսված է՝

 Անտառային ռեսուրսների կայուն կառավարման, Ծրագրի արդյունքների շարունակականության և կայունության թեմաներով դասընթացների, աշխատաժողովների և ազգային համաժողովների կազմակերպում: