Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝
Նպատակ 6․ Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։
Ծրագրի անվանումը՝
Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում՝ նախորդ ծրագրի հաջողված մեխանիզմների կրկնօրինակման և ընդլայնման միջոցով։
Ծրագրի տևողությունը՝
4 տարի։
Ծրագրի արժեքը՝
3 780 513 ԱՄՆ դոլար։
Ֆինանսավորման աղբյուրը՝
Հարմարվողականության հիմնադրամ։
Իրականացնող կազմակերպությունը՝
ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։
Ծրագրի նպատակը՝
Նվազեցնել «Խոսրովի անտառ», «Դիլիջան» և «Սևանա լիճ» ազգային պարկերին հարակից համայնքների՝ կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիությունը՝ դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում կայուն գյուղատնտեսության խթանման միջոցով՝ դրանով իսկ նվազեցնելով կլիմայի հետ կապված ռիսկերը և արտադրական համակարգերի խոցելիությունը պահպանվող տարածքների կայուն կառավարման գործընթացում։