«Հայաստանի Հանրապետությունում ԳԷՀ-6 ազգային պորտֆելի ձևավորման վարժություն» դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի անվանումը «Հայաստանի Հանրապետությունում ԳԷՀ-6 ազգային պորտֆելի ձևավորման վարժություն» դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի իրականացման ժամանակահատվածը` ապրիլ-օգոստոս 2015թ.

Ծրագրի նպատակը՝
1. ամփոփել ԳԷՀ-5 շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները,
2. ելնելով ԳԷՀ-6-ի առաջնահերթություններից հիմնավորել և առաջարկել գլոբալ ու տարածաշրջանային մակարդակներում իրականացվող ծրագրեր:

Ծրագրի նպատակին հասնելու համար նախատեսվում են հետևյալ գործողությունները.
1. Վերլուծել և ամփոփել ԳԷՀ-5 ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքները:
2. Իրականացնել այլ գործակալությունների կողմից ֆինանսավորվող կամ ֆինանսավորվելիք ավարտված, ընթացիկ և առաջակվելիք ծրագրերի սահմանում, նկարագրություն և վերլուծություն:
3. Շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցությամբ սահմանել ԳԷՀ 6-ի համալրման ժամանակահատվածում ռեսուրսների ծրագրավորման առաջնահերթություննները:
4. ԳԷՀ 6-ի համալրման ժամանակահատվածի ֆինանսավորմանը առաջադրելու նպատակով մշակել ազգային պորտֆելի ձևավորման փաստաթուղթ` նկարագրելով երկրի առաջնահերթությունները և նախագծերը/ծրագրերը:
5. Իրականացնել ազգային քաղաքականության, ռազմավարությունների և գործողությունների պլանի վերանայում և վերլուծություն:
6. Հրատարակել <<Ազգային Պորտֆելի>> ԳԷՀ-6 փաստաթուղթը: