Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝
Նպատակ 6. Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։
Ծրագրի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության արիդ (Վայոց ձորի մարզ) գոտում կլիմայի փոփոխության ընթացքի մեղմում և հարմարվողականության կարողությունների հզորացում։
Ծրագրի տևողությունը՝
4 տարի։
Ծրագրի արժեքը՝
4․200․000,0 հազ. ՀՀ դրամ։
Ծրագրի ֆինանսավորման աղբյուրը՝
Կանաչ կլիմայի հիմնադրամ։
Իրականացնող կազմակերպությունը՝
ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։
Ծրագրի տարածքը`
Վայոց ձորի մարզ։
Ծրագրի նպատակը՝
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի համայնքների հարմարվողականության կարողությունների մեծացում՝ էկոհամակարգային հարմարվողականության բարձրացման և կլիմայի փոփոխության տեմպի մեղման միջոցով։
Ծրագրով նախատեսվող հիմնական արդյունքները՝
Հողի օրգանական ածխածնի կուտակման կարողությունների մեծացում՝ պտղահատապտղային այգիների, ագրոանտառների հիմնման և այրված անտառների վերականգնման հնարավորությունների ցուցադրման միջոցով,
- Գյուղատնտեսական և բնական էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում՝ դեգրադացված վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքների բարելավման և հասանելիության մեծացման միջոցով,
- Համայնքների պարենային անվտանգության բարձրացում՝ կլիմայական խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման միջոցով,
- Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում՝ արևային էներգիայի և էներգախնայող նոր տեխնոլոգիաների համալիր օգտագործման միջոցով,
- Արդյունքների պահպանության և շարունակականության ապահովում՝ բնակչության մոտեցումների արմատական փոփոխության միջոցով։