Կանաչ Կլիմայի Հիմնադրամի խորհուրդը հաստատեց «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության և գյուղական զարգացման բարելավում մեղմման միջոցով» ծրագիրը

Կանաչ Կլիմայի Հիմնադրամի /ԿԿՀ/ խորհուրդը 2020 թվականի օգոստոսի 18-21 գումարում է քսանվեցերորդ խորհրդի նիստը, առաջին անգամ վիրտուալ հարթակում։ ԿԿՀ-ի խորհրդի նիստի քննարկմանն են ներկայացվել 15 ծրագրային, ինչպես նաև 3 հավատարմագրման հայտ։

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ԿԿՀ-ի խորհրդի կողմից քննարկվել ապա հաստատվել է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության և գյուղական զարգացման բարելավում մեղմման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը։ Տվյալ ծրագրում ԿԿՀ-ի Ֆինանսավորումը կազմելու է տասը միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագիրը միտված է ՀՀ տարածքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, անտառների կայունության բարելավմանը, ինչպես նաև հարմարվողականության բարձրացմանը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.greenclimate.fund/project/sap014#impact