«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը համալրում է դոնորների հետ համագործակցության բաժինը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի դոնորների հետ համագործակցության բաժնի թարգմանիչ/առաջատար մասնագետ:

Հայտարարող մարմինը` շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

Հրապարակման ամսաթիվը՝ 25.08.2023թ.

Մրցույթի տեսակը՝  արտաքին

Պաշտոնի անվանումը`

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի դոնորների հետ համագործակցության բաժնի թարգմանիչ/առաջատար մասնագետ

Պաշտոնավարման ժամկետը` երկարաժամկետ

Աշխատանքի նկարագրությունը՝ մանրամասն ներկայացված է պաշտոնի անձնագրում:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում (տրվում է լիազոր մարմնի հիմնարկի տնօրենի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին),

2) ինքնակենսագրություն,

3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքի և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները,

4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը,

5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

6) հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին՝ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան,

7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,

8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,

9) մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափսի,

10) անձնագրի պատճե,

11) 2 բնութագիր (երաշխավորագիր),

12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճե կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:

Մրցույթը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 13:30-ին, շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում /ք. Երևան, Ա․ Արմենակյան 129/։

Փաստաթղթերն ընդունվում են շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում /ք. Երևան, Ա. Արմենակյան 129/ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրերին` ժամը 10.00-ից մինչև 15.00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2023 թվականի սեպտեմբերի 13-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ՝  010 651 631 հեռախոսահամարով: