«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագիր

Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝

Նպատակ 6․ Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։

Ծրագրի անվանումը՝

Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում։

Ծրագրի տևողությունը՝

3 տարի։

Ծրագրի արժեքը՝

1,435,100 ԱՄՆ դոլար։

Իրականացնող կազմակերպությունը՝

ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։

Ծրագրի նպատակը՝

Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լադշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված 40հա  բնական լանդշաֆտը, կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ բարձրացնել բնակչության գիտելիքի մակարդակը:

Ծրագրի նկարագրություն՝

Բաղադրիչ 1Կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների ազդեցության տակ գտնվող տարածքի բնական լանդշաֆտների վերականգնում, կառավարում և հարմարվողական ներուժի բարձրացում

11 Բաղադրիչում ներառված 40 հա փակված քարհանքի տարածքի վերականգնման (30հա անտառպուրակի և 10հա հանգստի գոտու ստեղծման, անտառտնկման, ոռոգման համակարգի կառուցման) աշխատանքներ`

Ծրագրի շրջանակներում խնդիր է դրվել ցուցադրել 40 հա փակված քարհանքի տարածքի վերականգնման հնարավորությունը ոչ թե նախնական լանդշաֆտի տեսքով, այլ հողի շերտի վերականգնման և ծառաթփապատման եղանակով։ Հաշվի առնելով քարի թափոնների տարբեր ֆրակցիաների մեծ քանակությունը, շատ հատվածներում հողի շերտի բացակայությունը  և քարի արդյունահանման ընթացքում գոյացած 35-45սմ փոշու շերտի առկայությունը տարածքի լանդշաֆտի հետագա դեգրադացիան կանխելու նպատակով մշակվել են մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես․

  • Խոշորաբեկոր քարերի հեռացում,
  • Տարածքի հարթեցում,
  • Տուֆի սալերի վրա հողի շերտի ստեղծում,
  • Տուֆի համատարած փոշու հատվածների մասնակի ծածկում սևահողի շերտով,
  • Ստեղծված հողաշերտի կայունության ապահովման նպատակով խոտածածկի ստեղծում,
  • Ոռոգման համակարգի կառուցում,
  • Ծառերի և թփերի տնկում։
  • Փակ քարհանքի տարածքում նախագծման աշխատանքները ավարտվել են 2020 թվականին: Համաձայն նախագծի տարածքը վերականգնվում է 30 հա անտառպուրակի և 10 հա հանգստի գոտու տեսքով: Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսի 21-ին և ավարտվել են 2022 թվականի դեկտեմբերի 6-ին։
  • Տարածքում իրականացվել է`
  • 5 մ3 հողային աշխատանքներ (լիցք և հարթեցում):
  • Տարածք է տեղափոխվել և օգտագործվել շուրջ 12960մ3 սևահող` նախագծով նախատեսված 10392մ3 -ի փոխարեն: Լրացուցիչ պահեստավորվել է 400մ3  սևահող` հետագա խնամքի և նոր ծառատնկաման  համար:
  • Կառուցվել է ոռոգման ջրի ընդունման կետ և տեղադրվել 50մ3  ծավալով ջրի կուտակիչ:
  • Կառուցվել է 11571 գծամետր պողպատե խողովակաշարով ոռոգման համակարգ:
  • Կառուցվել է բետոնյա սյուներով և ցինկապատ փշալարերով 5750 գծամետր ցանկապատ:
  • Տեղադրվել են 14 դարպասներ և դռնակներ:
  • 2022 թվականի գարնանը տնկվել է նախագծով նախատեսված բաց արմատային համակարգով, 25-45սմ բարձրությամբ 24623 տնկի, որից 9514 ծառատեսակներ (սոճի կովկասյան, կաղնի, հացենի, կեչի և խնձորենի անտառային) և  15109 թփատեսակներ (արոսենի, գիհի, ասպիրակ, կծող հուր, հաղարջենի, մասրենի, սզնի, չիչխան և մորենի): Զուգահեռ իրականացվել է 600կգ տարբեր խոտաբույսերի սերմերի ցանք՝ հողաշերտի ստեղծման նպատակով։ Ծառաթփատեսակները տնկվել են փոսային եղանակով՝ բուսահողի լիցքով։ Պայմանավորված տարածքում ուժեղ քամիներով, տուֆի փոքր ֆրակցիաների և փոշու մեծ քանակությամբ, ինչպես նաև 2022 թվականի չորային կլիմայով արձանագրվել է ծառերի ցածր կպչողականություն, որի պատճառով կապալառուն սեփական միջոցների հաշվին 2022 թվականի աշնանը իրականացրել է վերատնկում և լրացում։ Տարածքում նախատեսված 24623 տնկիների փոխարեն տնկվել է 29318 ծառ և թուփ:
  • Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը ծրագրի ավարտից հետո խորհրդակցելով ոլորտային մասնագետների հետ ծրագրի շրջանակներում խնայված միջոցների հաշվին 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ձեռք է բերել և իրականացրել ծառաթփատեսակների տնկում՝ փակ արմատային համակարգով 2025 ծառ և թուփ (կեչի, հացենի, գիհի կազակական, կենսածառ արևելյան, կիպրոս և սոճի սովորական, և վարդ) և բաց արմատային համակարգով 4160 ծառ (բարդի, ուռենի, տխլենի, հացենի և եղրևանի): Աշխատանքների նպատակն է եղել տարածքում ներդնել նոր ծառատեսակներ, փորձարկել փակ արմատային համակարգով տնկիների արդյունավետությունը, ինչպես նաև ստեղծել քամապաշպան շերտեր։
  • Խոտացանքի արդյունքում առաջացած խոտածածկը չի հնձվել նպատակ ունենալով ստեղծել կայուն բուսածածկով հողաշերտ։
  • Հանգստյան գոտում տեղադրվել է 19 տաղավար, 116 նստարան և 32 աղբաման:
  • Հիմնվել է այցելուների կենտրոն և կահավորվել անհրաժեշտ գույքով:

Համաձայն 2019 թվականին Արթիկ համայնքի և ԲԾԻԳ ՊՀ-ի միջև կնքված հուշագրի, աշխատանքների ավարտից հետո, համայնքը պարտավորվել էր 30 հա անտառպուրակի և 10 հա հանգստի գոտու խնամքը և պահպանությունը իրականացնել սեփական միջոցներով:

Այդ մասին ԲԾԻԳ ՊՀ-ն տեղեկացրել է համայնքի ղեկավարությանը, առաջարկելով տարածքի հետագա խնամքի աշխատանքները կազմակերպել կամ սեփական ուժերով կամ պատվիրակել որևէ շահագրգիռ կազմակերպության։ Սակայն պատասխան գրությամբ համայնքը տեղեկացրել է, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարող իրականացնել խնամքի և պահպանության աշխատանքները:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԲԾԻԳ ՊՀ-ը տարածքի պահպանությունը և խնամքը մինչ օրս իրականացրել է իր ուժերով և միաժամանակ դիմել է գործընկեր դոնոր կազմակերպություններին հետագա 5 տարվա  պահպանման և խնամքի աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

Իրականացված աշխատանքների արդյունքում ծառաթփատեսակներով վերականգնված  լանդշաֆտը լիարժեք ամբողջական կլինի 3-ից 5 տարվա ընթացքում։

12  Բաղադրիչի շրջանակներում 300 հա վարելահողերի, 190 հա արոտավայրերի և 15 հա խոտհարքների պարարտացման աշխատանքներ`

Ծրագրի շրջանակներում խնդիր է դրվել իրականացնել միջոցառումներ, որոնք  կնպաստեն հանքավայրերի ազդեցության գոտում գտնվող ավելի քան 300 հա վարելահողերի, 190 հա արոտների, 15 հա խոտհարքների վիճակի բարելավմանը, ինքնավերականգնման և կլիմայի փոփոխության պայմաններում կայունության ու հարմարվողականության մակարդակի բարձրացմանը:

Արթիկ, Վարդաքար, Հառիճ և Նահապետավան համայնքներում վարելահողերի, արոտների և խոտհարքների դեգրադացվածության աստիճանն ուսումնասիրվել է դաշտային այցելությունների ժամանակ: Ընտրվել են համայնքամերձ այն տարածքները, որոնք ենթարկվում են ինտենսիվ արածեցման և քարհանքների փոշու ազդեցության: Մարդածին այս երկու գործոնները գումարվելով կլիմայի փոփոխությանը՝ բացասաբար են ազդում բնական և գյուղատնտեսական  լանդշաֆտների հարմարվողականության վրա: Լաբորատոր և դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով՝ համայնքներում ընտրվել են առաջնահերթ բարելավման ենթակա տարածքները:

Բարելավման ենթակա հողատարածքները ըստ համայնքների

 

Համայնք Վարելահող/հա Արոտավայրեր /հա Խոտհարքներ /հա
Արթիկ 132.0
Վարդաքար 28.0 55.0
Հառիճ 60.0 70.0 15.0
Նահապետավան 80.0 65.0
Ընդամենը 300.0 190.0 15.0

Պարարտացումն իրականացնել է հանքային և օրգանական պարարտանյութերի զուգակցությամբ, որպեսզի ոչ միայն բարելավվի հողի որակական կազմն ու բույսերի սննդառությունը, այլև բացառվի հնարավոր բացասական հետազդեցությունների ձևավորումը շրջակա միջավայրում:

Նոսրացած բուսածածկով բնական կերհանդակներում խոտաբույսերի տեսակային կազմի հարստացման և բուսապատվածության աստիճանի բարձրացման նպատակով իրականացվել է կենսաբանորեն համատեղելի բազմամյա բակլազգի և դաշտավլուկազգի խոտաբույսերի ենթացանք:

Կլիմայի փոփոխության պայմաններում բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության բարձրացման համալիր միջոցառումները իրականացվել են 2 տարվա ընթացքում: Աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի աշնանը և ավարտվել 2021 թվականի գարնանը:

Բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության բարձրացման համար ընտրվել է բնապահպանական առումով առավել անվտանգ և արդյունավետ տարբերակ`

  • Ամոնիակային սելիտրա
  • Հասարակ սուպերֆոսֆատ
  • Կալիումական աղ
  • Օրգանոմիքս

Ընդ որում, հնարավորինս նվազեցվել է հանքային պարարտանյութերի չափաքանակը և համարժեք մեծացվել օրգանական պարարտանյութերի քանակը։

13  Բաղադրիչում ներառված Վարդաքար համայնքում 2 հա անտառպուրակի հիմնման աշխատանքներ՝

Ծրագրի շրջանակներում խնդիր է դրվել Վարդաքար համայնքի 80 հա մակերեսով արհեստական ջրամբարի հարակից տարածքում իրականացնել լանդշաֆտային ձևավորում` ստեղծելով 2 հա անտառպուրակ: Աշխատանքները իրականացվել են 2021 թվականի գարնանը:

Տարածքում իրականացվել է`

  • Բետոնե սյուներով և ցինկապատ փշալարով 620 գծամետր ցանկապատի կառուցում:
  • 2 դարպասի և 2 դռնակի տեղադրում:
  • 2021 թվականի գարնանը նախատեսված բաց արմատային համակարգով, 25-45սմ բարձրությամբ 1075 տնկիների (սոճի կովկասյան, հացենի և կաղնի) տնկում:
  • 2021 թվականի աշնանը տնկիների ընդհանուր քանակի 30 տոկոսի չափով վերատնկում և լրացում:
  • Վարդաքար համայնքին է տրամադրվել անտառպուրակի ոռոգումն իրականացնելու համար համապատասխան գույք (ջրի պոմպ և ռետինե խողովակ):

Համաձայն 2019 թվականին Վարդաքար համայնքի և ԲԾԻԳ ՊՀ-ի միջև կնքված հուշագրի, 2021 թվականի գարնանը աշխատանքների ավարտից հետո 2 հա անտառպուրակի խնամքը և պահպանությունը հանձնվել է համայնքին:

Բաղադրիչ 2 Ջրհեղեղների կանխարգելում և կառավարում

Ծրագրի շրջանակներում խնդիր է դրվել  հնարավորինս փոքրացնել  ջրհեղեղների առաջացման հնարավորությունները, վտանգի աստիճանը և ստեղծել ջրհեղեղի կառավարման ճկուն համակարգ, որը կնպաստի Արթիկ քաղաքում և հարակից համայնքներում ջրհեղեղների վնասի նվազեցմանը:

21  Բաղադրիչում ներառված ջրհեղեղների կառավարման աշխատանքներ`

Ջրհեղեղների կառավարման նպատակով, հիդրոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա, ընտրվել են այն տարածքները, որոնցում նախատեսվող գործողությունները հնարավորություն կտան կանխարգելել ջրհեղեղները: Իրականացվել են հետևյալ աշխատանքները`

  • Արթիկջուր գետի հունը քաղաք մտնող հատվածում և Արթիկջուր գետի ձախակողմյան վտակի հունը պատվարի յուրաքանչյուր կողմում 120մ երկարությամբ լայնացվել, մաքրվել է բերվածքներից:
  • Հունի հողային պատնեշի ստորասրահի հատվածները 120մ երկարությամբ ամրացվել են գաբիոնային շարվածքով:
  • Դեգրադացված լանջի փլուզված հատվածում հետագա փլուզումը կանխարգելելու նպատակով կատարվել է ամրացում պոլիմերային գեոցանցերով, սևահողի լիցքով, խոտացանքով և կայունացման նպատակով կատարվել է ծառատնկում:
  • Պատվարների վրայով անցնող ճանապարհները ողողումներից պաշտպանելու նպատակով կառուցվել են ջրահեռացման համակարգեր և ճանապարհների եզրերին տեղադրվել է արգելապատնեշներ:

Աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի մարտ ամսին, ավարտվել 2022 թվականի օգոստոսին:

22 Բաղադրիչում ներառված վաղ արձագանքման կայանի տեղադրման աշխատանքներ։

Ծրագրի շրջանակներում Արագածի լանջին տեղադրվել է ավտոմատ օդերևութաբանական կայան, որը հնարավորություն է տվել Արթիկի օդերևութաբանական կայանին ստանալ նաև Արագածի լանջի հիդրոօդերևութաբանական տվյալները։

Աշխատանքները իրականացվել են 2021 թվականի աշնանը:

23  Բաղադրիչում ներառված Արթիկ քաղաքի օդերևութաբանական կայանի վերանորոգման աշխատանքներ։

Արթիկ քաղաքի օդերևութաբանական կայանը գործում է 1950 թվականից,  շենքը գտնվում էր անմխիթար վիճակում: Ծրագրի շրջանակներում կատարվել է շենքի հիմնական վերանորոգման աշխատանքներ և կայանին է տրամադրվել գրասենյակային կահույք:

Տրամադրված գույքի ցանկը`

  • Գրասեղան – 2 հատ
  • Գրապահարան – 1 հատ
  • Աթոռ գրասենյակային – 4 հատ
  • Աթոռ գրասենյակային շարժական – 2 հատ

Աշխատանքները իրականացվել են 2021 թվականի ամռանը:

24 Բաղադրիչի շրջանակներում աղբահանության բարելավման միջոցառումներ

Արթիկ քաղաքի աղբահանությունն առավել լավ կազմակերպման նպատակով ձեռք է բերվել 1 հատ աղբատար մեքենա և 150 հատ մետաղական աղբամաններ: Աղբատար մեքենան և 150 աղբամանները հանձնվել են համայնքի կառավարմանը 2020 թվականի աշնանը:

Բաղադրիչ 3Կլիմայի փոփոխության ներկայիս պայմաններում բնակչության իրազեկվածության և գիտելիքների մակարդակի բարձրացում` փակված քարհանքերի և ջրհեղեղների կառավարման վերաբերյալ

Բաղադրիչը նպաստել է բարձրացնել իրազեկման և գիտելիքների մակարդակը որոշում կայացնողների և տեղական բնակչության շրջանում կլիմայի փոփոխության պայմաններում լանդշաֆտների և էկոհամակարգերի հարմարվողականության և ջրհեղեղների արդյունավետ կառավարման վերաբերյալ:

31 Ծրագրի ազդեցության տարածքում իրականացվել է`

  • 4 համայնքների թիրախային  խմբերի համար մշակվել են գիտելիքների կառավարման պլան և դասընթացների ծրագիր:
  • Մշակվել, տպագրվել և տարածվել են կլիմայի փոփոխության, բնական և գյուղատնտեսական էկոհամակարգերի հարմարվողականության, աղետների կանխարգելման վերաբերյալ հանրամատչելի 5 թեմատիկ բուկլետներ և 7 տեղեկատվական թերթիկներ։
  • Թիրախային խմբերի համար իրականացվել են գիտելիքների և տեղեկացվածության բարձրացման վերաբերյալ թվով 12 դասընթացներ:
  • Բնական աղետների կանխարգելման, արագ արձագանքման և բնական աղետներից ապահովագրության վերաբերյալ իրականացվել են գիտելիքների և տեղեկացվածության բարձրացման թվով 8 դասընթաց:
  • Բնական աղետների դեպքում արագ արձագանքման և բնակչության առաջնահերթ խնդիրների վերաբերյալ իրականացվել են թվով 5 դասընթաց:
  • Բնակիչների հմտությունների հզորացման նպատակով իրականացվել են թվով 5 ուսուցողական դասընթաց:
  • Համայնքների 5 դպրոցներում ստեղծվել են էկոակումբներ և իրականացվել են անդամների գիտելիքների բարձրացում:
  • ՀԿ-ների և լրատվամիջոցների տեղեկացվածության և գիտելիքների բարձրացման վերաբերյալ իրականացվել են 2 դասընթաց:
  • Թարմացվել է քաղաքապետարանի վեբկայքը: Պատրաստվել և տրամադրվել են նյութեր Ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ հեռուստատեսությամբ և ռադիոյով հաղորդումների համար:

Վերապատրաստման ծրագրերը հիմնված են եղել գյուղատնտեսական և բնական լանդշաֆտների փոխկապվածության, քաղաքային տնտեսության և մարդու առողջության ու կլիմայի փոփոխության պայմաններում լանդշաֆտային հարմարվողականության կաևորության գաղափարի վրա: Կարևորվել են ընթացիկ ծրագրի արդյունքների պահպանման և շարունակականությանն ուղղված միջոցառումների մասին գիտելիքների տրամադրումը:

Հատուկ ուշադրություն է դարձվել անհրաժեշտ գիտելիքներ ունեցող խմբեր ստեղծելուն, որպեսզի ապահովվի ծրագրի ընթացքում և ավարտից հետո գիտելիքների տարածման շարունակականությունը:

Աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2021 թվականի դեկտեմբերին:

32 Ծրագրի շրջանակներում կարողությունների հզորացման նպատակով ձեռք է բերվել և տրամադրվել հետևյալ ապրանքները`

Համայնքապետարանի համար`

  • Դյուրակիր համակարգիչ – 5 հատ
  • Պրոեկտոր – 1 հատ
  • Տպիչ սարք – 2 հատ
  • Ֆոտոխցիկ – 1 հատ
  • Պլանշետ – 2 հատ
  • Աթոռ գրասենյակային – 30 հատ
  • Ղեկավարի աթոռ – 3 հատ
  • Տեսանկարահանող անօդաչու թռչող սարք – 1 հատ
  • Աուդիո ձայնային համակարգ(Խոսափողների և բարձրախոսների հավաքածուներ, ձայնային օպերատիվ վահանակ) – 1 հատ

Թվով 4 Էկոակումբների համար յուրաքանչյուրին`

  • Դյուրակիր համակարգիչ – 1 հատ
  • Պրոեկտոր – 1 հատ
  • Պրոեկցիոն էկրան – 1 հատ
  • Տպիչ սարք – 1 հատ
  • Գրատախտակ մարկերային – 1 հատ
  • Բահ (պողպատ) սվինային – 5 հատ
  • Բահ թիակային  պողպատ – 2 հատ
  • Փոցխ 14 ատամ պողպատ – 3 հատ
  • Դույլ ցինկապատ 12լ․ օգտ․ — 5 հատ
  • Ռետինե խողովակ 3/4 3մմ – 25 մետր
  • Սայլակ հակահարվածային – 1 հատ
  • Շինարարական ձեռնոց – 25/2 հատ

30 հա անտառպուրակի և 10 հա հանգստի գոտու տարածքում գործող այցելուների կենտրոն՝  էկոակումբի համար.

  • Դյուրակիր համակարգիչ – 1 հատ
  • Տպիչ սարք – 1 հատ
  • Հեռուստացույց – 1 հատ
  • Գրասենյակային սեղան – 2 հատ
  • Գրասենյակային աթոռ – 6 հատ
  • Մոտոբլոկ կցորդիչով – 1 հատ
  • Բիոզուգարան – 2 հատ
  • Բահ փայտե /պոչ/ — 25 հատ
  • Բահ թիակային  փայտե /պոչ/ — 20 հատ
  • Եղան 4 մատ փայտե /պոչ/ — 5 հատ
  • Փոցխ 14 ատամ փայտե /պոչ/ — 10 հատ
  • Դույլ ցինկապատ 12լ․ — 20 հատ
  • Խողովակ ռետինե 3/4 3մմ – 100 մետր
  • Սայլակ հակահարվածային – 3 հատ
  • Մկրատ էտի – 5 հատ
  • Սղոց ձեռքի – 3 հատ
  • Սրսկիչ այգու բենզինային 25լ – 2 հատ
  • Խոտհնձիչ մեքենա բենզինային – 2 հատ
  • Հորատող սարք(բուր) – 2 հատ
  • Շինարարական ձեռնոց – 124/2 հատ
  • Հողուրագ պողպատե, բռնակով փայտե /պոչ/ — 5 հատ
  • Տափակաբերան ակցան(հարթաշուրթ) — 3 հատ
  • Կծաքցան (կուսաչկա) – 3 հատ
  • Խողովակի բանալի (ռազվադնոյ կլյուչ) – 2 հատ
  • Գործիքների արկղ միջին չափի – 2 հատ
  • Թափանցիկ սիլիկոն – 2 հատ
  • Ցնցուղ ռետինե խողովակին ամրացվող – 3 հատ
  • Սայլակի անիվ – 2 հատ
  • Քլունգ պոչով – 2 հատ
  • Կովալտ – 1 հատ
  • Փշալարեր – 150 կգ

Հասարակական կազմակերպությունների համար յուրաքանչյուրին`

  • Դյուրակիր համակարգիչ – 1 հատ
  • Տպիչ սարք – 1 հատ
  • Ֆոտոխցիկ – 1 հատ( ընդհանուր 1 հատ )

Աշխատանքները մեկնարկել են 2022 տվականի հունվարին ավարտվել 2022 թվականի հունիսին:

33 Բաղադրիչի շրջանակներում իրականացվել է կլիմայի փոփոխության համատեքստում եղանակի ցուցիչի վրա հիմնված ցուցչային ապահովագրության մեխանիզմի ներդրման հնարավորության վերաբերյալ ուսումնասիրություններ:

Կատարվել են բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնց հիման վրա մշակվել են ցուցչային ապահովագրության մեխանիզմի ներդրման հնարավորությունները և  խոչնդոտները, ինչպես նաև խոչնդոտների հաղթահարման վերաբերյալ առաջարկություններ։

Խնայված միջոցների օգտագործումը՝

Ծրագրի շրջանակներում իրականացված մրցույթների արդյունքում գոյացել են խնայված միջոցներ:  ԲԾԻԳ ՊՀ-ը դիմել է Հարմարվողականության Հիմնադրամին այդ միջոցների օգտագործման հնարավոր տարբերակների վերաբերյալ և ստացել համաձայնություն իրականացնել հետևյալ աշխատանքները`

  • Արթիկ քաղաքի վարչական տարածքով անցնող հեղեղատարների մաքրում: Աշխատանքների շրջանակներում մաքրվել է Արթիկ քաղաքով անցնող հեղեղատարները 1200 մետր երկարությամբ և փոխարինվել են հեղեղատարների վրա տեղադրված վնասված ծածկի պանելները թվով 14 հատ: