Աշխատանքային այց Տավուշի և Լոռու մարզեր

Ս.թ. հուլիսի 5-6-ը «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների   հարմարվողականության ներուժի բարձրացում» դրամաշնորհային ծրագրի ամբողջական փաթեթի մշակման նպատակով «ԲԾԻԳ» ՊՀ-ի էկոկրթական ծրագրերի իրականացման բաժնի պետի ժ/պ Ռ. Շահազիզյանը, գլխավոր ֆինանսիստի ժ/պ Ս. Անանյանը և ծրագրում ընդգրկված փորձագետները աշխատանքային այց կատարեցին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքներ: Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում «ԲԾԻԳ» ՊՀ-ում

Ս.թ. հուլիսի 2-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր – Կանաչ Կլիմա Հիմնադրամ (ՄԱԶԾ — ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպում: Կարդալ ավելին

Աշխատանքային այց Տավուշի և Լոռու մարզեր

Ս.թ. հունիսի 22-23-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի էկոկրթական ծրագրերի իրականացման բաժնի պետի ժ/պ Ռ. Շահազիզյանը և դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետի ժ/պ Է. Ոսկանյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան (Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ և Հաղարծին) և Լոռու մարզի Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքներ: Կարդալ ավելին

Աշխատանքային այց Ուրցաձոր համայնք

Ս.թ. հունիսի 13-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչներն Ուրցաձոր համայնքում էին: Ադապտացիոն հիմնադրամին ներկայացվող «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի ամբողջական փաթեթի մշակման շրջանակներում իրականացված գործուղման նպատակն էր` Կարդալ ավելին

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը Բնապահպանության նախարարությունում

Հունիսի 5-ին Բնապահպանության նախարարությունում նշվեց Բնապահպանի օրը: Մասնագիտական տոնի առթիվ նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորեց նախարարության և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին: Բնապահպանության ոլորտում իրականացրած բարեխիղճ աշխատանքի համար նախարարի հրամանագրով պարգևատրվեց նաև «ԲԾԻԳ» ՊՀ-ի «Էկոկրթական ծրագրերի բաժնի» պետ Ռուբիկ Շահազիզյանը: Մեր թիմը ևս միանում է շնորհավորանքներին և ցանկանում մեր գործընկերոջը նորանոր հաջողություններ: