ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարությունը հաստատել է «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» ծրագիրը

Սույն ծրագրի նպատակն է նվազեցնել դեգրադացման և անապատացման գործընթացները Արարատյան դաշտավայրում՝ բարելավելով տեղական համայքների սոցիալ-տնտեսական վիճակը՝ դրանով իսկ նպաստելով երկրի կողմից հաստատված հողերի չեզոք դեգրադացիայի թիրախներին: Մասնավորապես, ելնելով նախագծի կարճաժամկետ նպատակներից, առաջարկվում է փոքր տարածքներում փորձարկել և կիրառել հողերի կայուն կառավարման տարբեր տեխնոլոգիաներ, որոնք պետք է օգնեն նվազեցնել հողի դեգրադացիան և բարելավել ծրագրի ազդեցության տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները: