Հարմարվողականության հիմնադրամը հաստատել է «Հայաստանի ԲՀՊՏ հարակից համայնքներում հողատարածքների հարմարվողականության բարձրացում» ամբողջական ծրագրի մշակման դրամաշնորհը

Ծրագրի նպատակն է

նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից համայքների խոցելիությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ, հզորացնել գյուղատնտեսության ոլորտի հարմարվողական կարողությունները, ամրապնդել ինստիտուցիոնալ ու պլանավորման հնարավորությունները և ընտրված համայնքներում իրականացնել կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ:

Ծրագրի սպասվելիք արդյունքներն են՝

Արդյունք 1: Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպը կներդրվի դեգրադացված տարածքներում՝ նվազեցնելով արտադրական համակարգերի և պահպանվող տարածքների խոցելիությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ

Արդյունք 2: Կամրապնդվի էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի ստացման արժեքային շղթաները և կլիմայական  խելացի տեխնոլոգիաները հասանելի  կդառնան խոցելի գյուղական համայնքների համար:

Արդյունք 3: Թիրախային համայնքներում կբարձրանա իրազեկվածության մակարդակը  պլանավորման, մոնիթորինգի և որոշումների կայացման ոլորտներում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի ստացման և հողերի չեզոք դեգրադացիային հասնելու  մեթոդների վերաբերյալ: