Մեր Մասին

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիա»-ի 7-րդ Ազգային զեկույցի ներկայացման սեմինար

Ս.թ. սեպտեմբերի 28-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիա»-ի 7-րդ Ազգային զեկույցի ներկայացման սեմինարը, որին մասնակցում էին Բնապահպանության, Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, ԲՈՒՀ-րի, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Կարդալ ավելին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը ստորագրեցին հուշագիր «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի իրականացման նպատակով

Ծրագրով նախատեսվում է իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների անձնակազմերի գիտելիքների և կարիքների գնահատում, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում, ինչպես նաև ԲՀՊՏ-ների վերաբերյալ իրավական փաստաթղթերի և դրանցում առկա բնական և մշակութային արժեքների վերաբերյալ ժողովածուների հրատարակում:

Պայմանագրի ստորագրում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակի հետ

Ս.թ. հուլիսի 6-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» Հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց պայմանագիր Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի իրականացման 6-րդ ազգային զեկույցի մշակման վերաբերյալ: Պայմանագրի ստորագրմանը մասնակցում էին Բնապահպանության նախարարության, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, «ԿՏԲԿ» Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, Կոնվենցիայի իրականացման ազգային համակարգողը:

 

Պայմանագրի ստորագրում «ԲԾԻԳ» ՊՀ-ում

2018թ.-ի օգոստոսի 6-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ստորագրվեց պայմանագիր ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի իրականացման վերաբերյալ 2017-2018թթ. ազգային զեկույցի մշակման նպատակով «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Գեոմափիս» ՍՊԸ-ի հետ: Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում «ԲԾԻԳ» ՊՀ-ում

Ս.թ. հուլիսի 2-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր – Կանաչ Կլիմա Հիմնադրամ (ՄԱԶԾ — ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին ԲԾԻԳ տնօրեն Մ. Գալստյանը, տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, բաժինների պետեր, մասնագետներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՄԱԶԾ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: Կարդալ ավելին