“Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին” կոնվենցիա (Փարիզ, 1972թ.) “Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին” կոնվենցիան ընդունվել է 1972թ.-ին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի ընդհանուր համաժողովի կողմից: Առ այսօր կոնվենցիային միացել են ավելի քան 170 երկրներ:

Կոնվենցիան կոչված է աջակցել երկրների մշակութային և բնական ժառանգության նույնականացմանը և պահպանմանը: Այն հաստատում է, որ բնությունը և մշակույթը միմյանց լրացնող են և որ մշակութային նույնացումն անմիջականորեն կապված է այն բնական միջավայրի հետ, որտեղ այն զարգանում է:

Կոնվենցիան կոչված է պահպանել երկրների մշակութային և բնական “սեփականությունը”: Read More

“Շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործումը արգելելու մասին” կոնվենցիա (Ժնև, 1976թ.)

Կոնվենցիան սահմանում է շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցները իբրև այնպիսի միջոցներ, որոնք փոփոխում են` բնական գործընթացների միտումնավոր մանիպուլյացիայի միջոցով, երկրի դինամիկան, բաղադրությունը կամ կառուցվածքը: Եղանակի կամ կլիմայի փոփոխությունները, օզոնային շերտի կամ տարածաշրջանի էկոլոգիական բալանսի փոփոխությունը այն երևույթներից մի քանիսն են, Read More

“Կայուն օրգանական աղտոտիչների մասին” կոնվենցիա (Ստոկհոլմ, 2001թ.)

Ստոկհոլմի կոնվենցիան գլոբալ համաձայնագիր է, որը նպատակ ունի պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը կայուն օրգանական աղտոտիչներից (POP-ներ): POP-ները քիմիական նյութեր են, որոնք երկար ժամանակ մնում են անփոփոխ շրջակա միջավայրում, լայնորեն տարածվում են աշխարհագրական տարածքներով, կուտակվում են կենդանի օրգանիզմների ճարպային հյուսվածքներում և Read More

ՄԱԿ-ի ԵՏՀ “Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին” կոնվենցիա (Հելսինկի, 1992թ.)

“Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին” կոնվենցիան (ջրային կոնվենցիա) նախատեսված է անդրսահմանային մակերեսային և ստորգետնյա ջրերի պահպանության և էկոլոգիապես մաքուր կառավարման համար անհրաժեշտ ազգային միջոցառումների ամրապնդման համար: Read More

“Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառման մասին” կոնվենցիա (Ռոտերդամ, 1998թ.)

Կոնվենցիայի տեքստն ընդունվել է 1998թ. սեպտեմբերի 10-ին Ռոտերդամում (Նիդերլանդներ) կայացած լիազորների համաժողովի կողմից: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2004թ. փետրվարի 24-ին:

Կոնվենցիայի նպատակներն են.
խթանել կողմերի համատեղ պատասխանատվությունը և  Read More