ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարությունը հաստատել է «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» ծրագիրը

Սույն ծրագրի նպատակն է նվազեցնել դեգրադացման և անապատացման գործընթացները Արարատյան դաշտավայրում՝ բարելավելով տեղական համայքների սոցիալ-տնտեսական վիճակը՝ դրանով իսկ նպաստելով երկրի կողմից հաստատված հողերի չեզոք դեգրադացիայի թիրախներին: Մասնավորապես, ելնելով նախագծի կարճաժամկետ նպատակներից, առաջարկվում է փոքր տարածքներում փորձարկել և կիրառել հողերի կայուն կառավարման տարբեր տեխնոլոգիաներ, որոնք պետք է օգնեն նվազեցնել հողի դեգրադացիան և բարելավել ծրագրի ազդեցության տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները:

«ԲՀՊՏ»-ների հակահրդեհային կարողությունների հզորացում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռբերում» ծրագիր

«ԲԾԻԳ» ՊՀ-ն Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ «ԲՀՊՏ»-ների հակահրդեհային կարողությունների հզորացում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռբերում» ծրագրի շրջանակներում կնքել է գնման պայմանագիր, որով «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների համար նախատեսվում է ձեռքբերել պիկապ ավտոմեքենաներ և հակահրդեհային անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ և պարագաներ:

ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի ծրագրի (UNEP) և Դանիայի տեխնիկական համալսարանի Համագործակցության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Տեխնոլոգիաների կարիքների գնահատում» դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի անվանումը ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի ծրագրի (UNEP) և Դանիայի տեխնիկական համալսարանի Համագործակցության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Տեխնոլոգիաների կարիքների գնահատում» դրամաշնորհային ծրագիր
Ծրագրի իրականացման ժամանակահատվածը` մայիս 2015թ. – նոյեմբեր 2016թ. Read More

«Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների Էմերալդ ցանց», երկրորդ փուլ>> Եվրամիության/Եվրախորհրդի համատեղ ծրագիր

Ծրագրի նպատակը — Հայաստանում “Էմերալդ ցանց” -ի (Emerald Network) ձևավորում:

Ծրագրի իրականացման ժամկետները (սկիզբը — ավարտը) – 01.07.2016-31.12.2016թ..
2016թ.-ի պայմանագրի շրջանակներում իրականացվելիք առաջադրանքները հետևյալն են. Read More