Բարի գալուստ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի պաշտոնական կայք

Ողջունում ենք Ձեզ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ՀՀ ԲՆ «ԲԾԻԳ» ՊՀ) պետական հիմնարկի պաշտոնական կայքում:

Կայքի նպատակն է հնարավորինս մատչելի և բովանդակային ներկայացնել «ԲԾԻԳ» ՊՀ-ի գործունեությունը: Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր ընթացիկ, ինչպես նաև նախկինում իրականացված աշխատանքներին:

Կայքը հնարավորություն կընձեռի ստանալ տեղեկատվություն ԲԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի, անցկացվող մրցույթների, ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ:

Կարևորում ենք Ձեր կարծիքը և հուսով ենք, որ կայքի միջոցով մենք կստանանք Ձեր հարցերը, առաջարկություններն ու դիտողությունները:

Համոզված ենք, որ  կայքի օգնությամբ մեր համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և թափանցիկ: