Ողջունում ենք Ձեզ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնական կայքում:
Կայքի նպատակն է հնարավորինս մատչելի և բովանդակային ներկայացնել «ԲԾԻԳ» ՊՀ-ի գործունեությունը: Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր ընթացիկ, ինչպես նաև նախկինում իրականացված աշխատանքներին:
Կայքը հնարավորություն կընձեռի ստանալ տեղեկատվություն ԲԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի, անցկացվող մրցույթների, ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ:
Կարևորում ենք Ձեր կարծիքը և հուսով ենք, որ կայքի միջոցով մենք կստանանք Ձեր հարցերը, առաջարկություններն ու դիտողությունները:
Համոզված ենք, որ կայքի օգնությամբ մեր համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և թափանցիկ: